Ռուսների հաղորդագրությունները որոշակի շփոթմունքի առիթ են տալիս. Տիգրան Աբրահամյան
Արդեն մի քանի ամիս է ինչ ՌԴ խաղաղապահ զորախումբը պաշտոնական հաղորդագրություններ է տարածում ուխտավորներին Գանձասար և Ամարաս ուղեկցելու մասին (օրինակը՝ մեկնաբանություններում)։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմից հետո Արցախ չայցելած կամ Ադրբեջանի հետ շփման գիծը չտիրապետող մարդու համար այս հաղորդագրությունը կարող է տպավորություն ստեղծել, որ Գանձասարը կամ այնտեղ ուղևորվելու ճանապարհը կամ գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո կամ վտանգավոր է, դրա համար էլ այնտեղ գնում են խաղաղապահների ուղեկցմամբ։
Չնայած Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Ամարաս ճանապարհի որոշ հատվածներ անցնում է ադրբեջանական դիրքերի հարևանությամբ (ոչ այնքան մոտ), սակայն վերջին շրջանում այդ հատվածում արձանագրվող միջադեպերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։
Ի դեպ, Ամարաս հասնելու համար կա այլ՝ առավել անվտանգ ճանապարհով։ Այնտեղ կարելի է հասնել Ստեփանակերտ-Ննգի-Ճարտար ուղղությամբ։
Մի խոսքով, Արցախի համապատասխան կառույցներն այս մասով պետք է աշխատեն ռուս խաղաղապահների հետ, բացատրեն, որ իրենց հաղորդագրությունները որոշակի շփոթմունքի առիթ են տալիս, ինչն իր հերթին կարող է վախ, մտահոգություններ առաջացնել Արցախ եկող զբոսաշրջիկների համար»։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
Ագրեսոր Ալիևը նոր հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամնե...