Ագրեսոր Ալիևը նոր հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը նշել է, թե իրենք պատրաստ են սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները, սակայն Հայաստանը չի արձագանքում:
«Ոչ պաշտոնական տեղեկություններով մեզ հայտնի է դարձել, որ Հայաստանը դրան պատրաստ չէ, ինչը մեծ սխալ կլինի։ Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները և սկսեն սահմանազատման գործընթաց: Ներկայում միջազգային կազմակերպությունները դրական են արձագանքում սահմանազատման աշխատանքներին: Եթե Հայաստանը դա չի ուզում անել, իր որոշումն է, սակայն պետք է լավ իմանա, որ հետո կարող է ուշ լինել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական կողմը հերթական սադրանքին է դիմել, ինչի հետևանքով հայկական կոմն ունի զոհ։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիր...