Եթե անհրաժեշտ լինի, Հայաստանը պետք է կատարի ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտավորությունները. Նորատ Տեր-Գրիգորյանց
Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտության դեպքում անպայման պետք է միջամտեն Տաջիկստան-Աֆղանստան սահմանին ստեղծված իրավիճակին և պաշտպանեն ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանները Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո առաջացած անկայունությունից: Իսկ եթե որոշում ընդունվի ռազմական օգնություն ցուցաբերել ՀԱՊԿ անդամ պետությանը՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, պիտի կատարի ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր-Գրիգորյանցը մեկնաբանեց թեմային առնչվող հարցերը՝ հիշելով իր ռազմական փորձը Աֆղանստանում և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը համեմատելով 1980-ականների շրջանի հետ:
«Հարձակումը Տաջիկստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Տաջիկական ուղղությամբ այժմ ամենաբարձր կարգի թշնամիներ են: Նկատի ունեմ թե՛ թալիբներին և թե՛ «Իսլամական պետությանը»: Սա շատ լուրջ թշնամի է: Եվ եթե նրանք ներթափանցեն Տաջիկստան՝ հարվածը Ռուսաստանի թիկունքից անխուսափելի է», - ասաց գեներալը:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրք պիտի բռնի Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշվի ռազմական օգնություն ցույց տալ Տաջիկստանին, Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծիք հայտնեց, որ ինչ էլ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները «առանց որևէ մեկից նեղանալու»:
«Եթե անհրաժեշտ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները: Բայց, կարծում եմ, բանը դրան չի հասնի, քանի որ Տաջիկստանում հսկայական քանակով ռուսական զորքեր կան», - նշեց մեր զրուցակիցը:
Հուլիսի 5-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը որոշում է ստորագրել Աֆղանստանի հետ սահմանի պահպանության նպատակով պահեստազորի մոտ 20 հազար զինծառայողի մոբիլիզացնելու մասին:
Այս շաբաթ Տաջիկստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանի հետ իր սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ազատել է պաշտոնից
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Հովհաննես Մանուկյանն ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի...
Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն և աշխատողները պարգևատրվել են
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ պարգևատրումներ են ստացել Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն եւ աշխատողները.«Ղե...
Հայկական կողմը կրակ չի բացել. ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումնե...
Հրայր Թովմասյանը կրկին միջնորդեց հրավիրել նախագահին, իր խոսքով՝ միջնորդել են վրիպակի պատճառով
Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը կրկին՝ մեկ այլ հոդվածով, միջնորդություն ներկայացրեց ընտրությունների արդյ...