ՔՊ-ն վարչության նիստ է անում. բուռն քննարկումներ են ընթանում. Hraparak.am
Երկու օր է՝ իշխող Քաղպայմանագիր կուսակցությունը վարչության նիստ է անում։ Դրանք, ինչպես հայտնում է Hraparak.am-ը, երկար՝ մոտ 5-6 ժամ են տեւում, որի ժամանակ քննարկում են բարձր պաշտոնների հարցը եւ հատկապես՝ ԱԺ պորտֆելների բաշխումը։
Կայքի տեղեկություններով՝ նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը, վարչության բոլոր անդամները ներկա են, բուռն քննարկում են ընթանում, որի ժամանակ բոլորն արտահայտվելու հնարավորություն են ստանում։ Դեռևս վերջնական որոշումներ չեն կայացվել, բայց երբ նիստերն ավարտեն պարզ կդառնա, թե ովքեր են զբաղեցնելու ՔՊ-ից առաջադրվելիք ԱԺ նախագահի, 2 փոխնախագահների, խմբակցության ղեկավարի, ԱԺ մշտական հանձնաժողովների 8 նախագահների պաշտոնները։ Նիստի ժամանակ բոլորը կարող են թեկնածուներ առաջադրել, կարծիք հայտնել, բայց վերջնական որոշումը կայացնում է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
Ո՞ւմ գրպանն են գնացել պարեկային ծառայության համար հատկացված միլիոնները. Lurer.com
Մինչ հասարկությունը քննարկում է պարեկան ծառայության վրա ծախսված միլիարդների նպատակահարմարությունը մի դեպքում, երբ երկիրը...