Լուսինե Ավետյանը նախընտրեց երկու ամիս կալանավորվել, բայց հրաժարվեց Գորիս համայնքի ղեկավարի դեմ կեղծ ցուցմունք տալուց. Յոլյան
Գորիսի համայնքապետի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լուսինե Ավետյանը նախընտրեց երկու ամիս կալանավորվել, բայց հրաժարվեց Գորիս համայնքի ղեկավարի դեմ կեղծ ցուցմունք տալուց։ Թեև թիրախավորեցին կնոջ` հույս ունենալով, որ ճնշումների միջոցով կհասնեն ցանկալի ցուցմունքի, բայց չստացվեց։
Ավետյանի շնորհիվ, Քարահունջը ունի հիմնովին նորոգված մանկապարտեզ, նորոգված դպրոց, մշակույթի կենտրոն, գրադարան, ասֆալտապատ, լուսավորված փողոցներ , բազում ծրագրեր է իրականացրել։
Իհարկե, նաև խնդիրներ կլինեն, բայց նրա ստեղծածն անուրանալի է։ Դժվար ժամանկները կանցնեն, Լուսինեի սկզբունքայնությունը կմնա»:
Նմանատիպ հոդվածներ
Գրիգորի Խաչատուրովն ազատվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատ...
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: «Արմենպրես»-ի հարցի...
Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները սկսել են ահաբեկման նոր արարքներ. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արցախցիներին կոչ է անում ադրբեջանական իշխանությունների խուճապ...
18:40-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18...