ՔՊ ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Ղալումյանը հայհոյում է տավուշցիներին. News.am
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քավորի՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Ղալումյանը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։
«Վերջին օրերին մարզպետի եղբայրը հերթական հայտարարությունն է արել Տավուշի սահմանամերձ գյուղերի վերաբերյալ, որը հարուցել է տավուշցիների դժգոհությունը։ «Իմքայլական» նախկին պատգամավորը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով Տավուշի մարզից Ադրբեջանին զիջվող ենթադրյալ տարածքներին, նշել է, որ այդ գյուղերը բնակեցված չեն․ «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են»,–նշել է նա։ Այս հայտարարությունից վրդովված տավուշցիները «Ֆոյսբուքում» քննադատություններ են հնչեցրել Ղալումյանի հասցեին, ինչը չի վրիպել իշխանական ապագա պատգամավորի աչքից։
Ղալումյանը, որն իր ֆեյսբուքյան անձնական էջում սահմանափակել է մեկնաբանությունների դաշտը, լրատվականների նյութերի տակ իր հասցեին քննադատություն հնչեցրած օգտատերերին անձնական նամակներով հայհոյանքներ է գրել։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներից մեկն ուղարկել է Ղալումյանի՝ իրեն ուղղված նամակը, որը էթիկայի նորմերից ելնելով մասամբ ենք հրապարակում։ Մեր զրուցակցի խոսքով՝ Ղալումյանը այլ մարդկանց ևս նմանատիպ նամակներ է ուղարկել։
Ապագա խորհրդարանի անդամը հավանաբար տեղյակ չէ, որ պաշտոնյան պետք է հանդուրժողաբար վերաբերվի իրեն քննադատողներին կամ էլ նախքան ԿԸՀ–ից մանդատ ստանալը որոշել է «մուռը հանել» իր այն համերկրացիներից, որոնք դեմ են «անկլավը անկլավի դիմաց» սկզբունքով Տավուշի գյուղերը փոխանակելուն»,- գրում է News.am-ը:
%20modified.jpg)
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Խնդրեմ, դուրս եկեք ՀԱՊԿ-ից. ո՞ւմ է պետք Հայաստանը առանց Ղարաբաղ. Տարասով. Civic.am
Civic.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։-Պարոն Տարասով, երեկ պաշտոնական Երևանը՝ ԱԽ քարտուղարի մ...
Հայկ Մարությանն անձամբ է գնացել կուսակցության գրասենյակ և հրաժարվել կուսակցության անդամությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Մարության-ՔՊ հարաբերություններից։...