Տղամարդը բանկային սխալի արդյունքում իր հաշվին 1,3 մլն դոլար է հայտնաբերել՝ գնումներ արել
Կյանքը կարող է միաժամանակ և՛ առատաձեռն, և՛ դաժան լինել, գրում է Luxury Launches կայքը՝ ներկայացնելով մի ռուս տղամարդու պատմությունը, ըստ որի՝ հերոսը մեկ գիշերում միլիոնատեր է դարձել բանկային սխալի հետևանքով:
35-ամյա Ռոման Յուրկովը տեխնիկական թվային սխալի արդյունքում 95,2 մլն ռուբլի (1,3 մլն դոլար) է հայտնաբերել իր բանկային հաշվին: Տղամարդու խոսքով՝ ինքը կապվել է բանկի հետ և ճշտել՝ արդյոք ամեն ինչ կարգին է իր հաշվի հետ, և ստացել է դրական պատասխան: Դրանից հետո Տուլայի բնակիչը գնել է շքեղ տներ, մեքենաներ և iPhone:
Աղբյուրը մանրամասնում է, որ Յուրկովը 2020թ. մայիս 31-ից մինչ նույն թվականի հունիսի մեկն իր հաշվից կատարել է 220 առանձին փոխանցում՝ անելով տարբեր գնումներ, այդ թվում՝ չորս բնակարան և երկու մեքենա: Յուրկովի պնդմամբ՝ ինքն անընդհատ կապի մեջ է եղել բանկի հետ, որի աշխատողները նրան վստահեցրել են, որ հաշվի հետ ամեն բան կարգին է:
Ի վերջո, երբ նրա հաշվին մնացել էր 39 մլն ռուբլի (540 000 դոլար), այն սառեցվել է, ապա գումարն առգրավվել, իսկ Յուրկովն էլ ձերբակալվել: Դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել ու դատապարտել վեց տարի ազատազրկման:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու փողոցներից մեկում նորածին է գտնվել, որն ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել. բժշկուհի
Այսօր առավոտյան Գյումրու ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ անցորդները բարուրով փաթաթված նորածին երեխա են...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է
Այսօր ժամը 14։10-ից Դիլիջանի թունելն ավտոճանապարհի գծանշաման աշխատանքների պատճառով ժամանակավորապես փակ է։ Այս մասին է տե...
ՌԴ-ում աշխատանքային ներգաղթյալները ստիպված կլինեն բուժզննում անցնել հիվանդությունների հայտնաբերման համար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել սանիտարահամաճարակային միասնական տվյալների շտեմարանի ստե...
Արմեն Մուրադյանը պարզաբանել է Արտավազդ Սահակյանի բարձրացրած խնդիրը
Ես աշխատանքից չեմ հեռացել, ոչ էլ եղել է նման պահանջ, պահանջ եղել է միայն ռեկտորի կողմից՝ սկսած 2017 թվականից, լքել այս տ...