Արմեն Մուրադյանը պարզաբանել է Արտավազդ Սահակյանի բարձրացրած խնդիրը
Ես աշխատանքից չեմ հեռացել, ոչ էլ եղել է նման պահանջ, պահանջ եղել է միայն ռեկտորի կողմից՝ սկսած 2017 թվականից, լքել այս տարածքը, տեղափոխվել այլ տեղ, որին ես ընդդիմացել եմ։ Այս մասին տեսանյութում ասաց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկ Արտավազդ Սահակյանը։
«Այս ընթացքում պարբերաբար այս պահանջը դրվել է, և կարծում եմ, որ բացարձակապես անհիմն է եղել։ Ես չեմ ուզում շահարկել ու ասել, թե որքան զինվորների եմ բուժել, կյանք եմ փրկել, բոլորդ գիտեք»,–ասաց նա։
Նա նշեց, որ պատերազմի ավարտից հետո՝ հունվարին, իրենից պահանջել են ազատել բաժանմունքը, քանի որ պետք է վերանորոգվի և նոր բաժանմունք ստեղծվի, թեև բժիշկը նշեց, որ 1000–2000 հիվանդ բուժվում են այս պահին։ «Ով է իրենց իրավունք տվել խաղալ ամենահզոր կենտրոններից մեկի ճակատագրի հետ։ Սա բացարձակապես քաղաքական խնդիր չէ, ես միշտ հարգել եմ իշխանություններին, կարող եմ շատ բաների հետ համակարծիք չլինել, բայց լուռ ու մունջ կատարել եմ իմ պարտականույթյունները, խնդիրն այն է, որ կառավարությունում այս որոշումն ընդունվել է ոչ արդարացի, որևէ մեկը չի խորացել։ Եթե այսքան շատ ուզում են մեզ վտարեն և դրանից երջանիկ կլինեն, ապա նույն պայմաններով պետք է ապահովեն իմ կլինիկական արդինատորներին, մայրապետներին, բուժքույրերին և բժիշկներին և թող չփորձեն ինձ հետ խոսել շանտաժի լեզվով»,–ասաց նա։
Հայտնենք, որ ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, արձագանքելով ասվածին, ֆեյսբուքյան էջում պարզաբանել է խնդիրը։
«Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը․
• Զինվորի տունը պարծանք է, և վերջ
• Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ
• Զինվորի տունը լավագույնն է, և վերջ…
Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:
Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը՝ Աբովյան 58 հասցեում:
Արտավազդ Սահակյանին, բազմիցս առաջարկվել է, թե Հերացի և թե Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը, մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:
Եվ վերջում, թշնամին մեր երկրի սահմանին է, երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք:
Ի գործ»
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու փողոցներից մեկում նորածին է գտնվել, որն ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել. բժշկուհի
Այսօր առավոտյան Գյումրու ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ անցորդները բարուրով փաթաթված նորածին երեխա են...
Տղամարդը բանկային սխալի արդյունքում իր հաշվին 1,3 մլն դոլար է հայտնաբերել՝ գնումներ արել
Կյանքը կարող է միաժամանակ և՛ առատաձեռն, և՛ դաժան լինել, գրում է Luxury Launches կայքը՝ ներկայացնելով մի ռուս տղամարդու պ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է
Այսօր ժամը 14։10-ից Դիլիջանի թունելն ավտոճանապարհի գծանշաման աշխատանքների պատճառով ժամանակավորապես փակ է։ Այս մասին է տե...
ՌԴ-ում աշխատանքային ներգաղթյալները ստիպված կլինեն բուժզննում անցնել հիվանդությունների հայտնաբերման համար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել սանիտարահամաճարակային միասնական տվյալների շտեմարանի ստե...