Եվրոպայում ամենամաքուր օդն ունեցող քաղաքները
Շվեդական Ումեո քաղաքը զբաղեցրել է ամենամաքուր օդն ունեցող եվրոպական քաղաքների վարկանշային ցանկի առաջին հորիզոնականը: Վարկանիշը կազմել է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը, փոխանցում է euro-pulse.ru-ն:
Օդի մաքրությունը գնահատելու համար ստուգվել է տարրալուծված պինդ մասնիկների պարունակությունը դրանում. որքան ցածր են, այնքան մաքուր է օդը:
Ամենամաքուր օդն ունեցող եվրոպական քաղաքներն են՝
1.Ումեո՝ Շվեդիա,
2. Տամպերե՝ Ֆինլանդիա,
3. Ֆունշալ՝ Պորտուգալիա,
4. Տալլին՝ Էստոնիա,
5. Բերգեն՝ Նորվեգիա,
6. Ուպպսալա՝ Շվեդիա,
7. Նարվա՝ Էստոնիա,
8. Սալամանկա՝ Իսպանիա,
9. Ստոկհոլմ՝ Շվեդիա,
10. Տարտու՝ Էստոնիա:
Առավել աղտոտված օդը հայտնաբերվել է Նովի Սոնչում (Լեհաստան), Կրեմոնայում (Իտալիա) և Սլավոնսկի Բրոդում (Խորվաթիա):
Օդի որակը գնահատվել է Եվրոպայի 323 քաղաքում, որից 127-ում այն գնահատվել է որպես լավ: Գործակալությունը նշում է, որ վերջին տարիներին Եվրոպայում օդի որակը զգալիորեն լավացել է:
Նմանատիպ հոդվածներ
ԵՂԱՆԱԿ. Օդի ջերմաստիճանը երկու օրից աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով
Հանրապետության տարածքում` հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում՝ կ...
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +40․․․+42 աստիճան
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը հանրապետության ողջ տարած...
Եղանակը Հայաստանում. կարճատև անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Հանրապետության տարածքում` հունիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվա...
Ռուսաստանը Խաղաղ օվկիանոսում զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցությամբ
Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) նավերի խմբավորումը ավիացիայի հետ փոխգործակցությամբ անցկացնում է օպերատիվ զորավարժությու...