Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +40․․․+42 աստիճան
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում hուլիսի 18-ին, 22-23-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսումը
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, կեսօրից հետո, սպասվ...
Արդյո՞ք կորոնավիրուսը փոփոխություններ է առաջացնում մարդու ԴՆԹ-ում
Կենսաբանները լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզել են, որ ո՛չ կորոնավիրուս SARS-CoV-2-ը, ո՛չ էլ կիրառվող պատվաստան...
Եվրոպայում ամենամաքուր օդն ունեցող քաղաքները
Շվեդական Ումեո քաղաքը զբաղեցրել է ամենամաքուր օդն ունեցող եվրոպական քաղաքների վարկանշային ցանկի առաջին հորիզոնականը: Վար...
ԵՂԱՆԱԿ. Օդի ջերմաստիճանը երկու օրից աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով
Հանրապետության տարածքում` հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում՝ կ...