Ռուսաստանը Խաղաղ օվկիանոսում զորավարժություններ է անցկացնում 20 մարտական նավերի մասնակցությամբ
Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) նավերի խմբավորումը ավիացիայի հետ փոխգործակցությամբ անցկացնում է օպերատիվ զորավարժություններ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում, հաղորդում է Ինտերֆաքս-ը:
«Հեռավոր ծովային գոտում զորավարժություններում ներգրավված է մինչեւ 20 մարտական նավ, սուզանավեր եւ մատակարարման նավեր, այդ թվում՝ Նախիմովի գվարդիական օրդենի նավատորմի «Վարյագ» հրթիռային նավը»,-հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:
Նախարարության տվյալներով՝ խմբավորման կազմում են «Ծովակալ Պանտելեեւվ» մեծ հականավային նավը, «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, «Մարշալ Կրիլով» չափման համալիրի նավը, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման եւ այլ նավեր: Զորավարժություններում ներգրավված են նաեւ շուրջ 20 թռնող սարքեր, այդ թվում՝ հեռավոր հականավային Տու-142Մ3 ինքնաթիռները, ասել են ՊՆ-ում:
Այդնտեղ նշել են, որ նավատորմի տարաբնույթ ուժերի մասնակցությամբ օպերատիվ զորավարժություններն անցկացվում են 2021 թվականին Խաղաղօվկիանոսյան նավատորմի նախապատրաստման ծրագրի համապատասխան ԽՕՆ-ի հրամանատար Սերգեյ Ավագյանցի ընդհանուր գլխավորությամբ:
Կառույցում նաեւ հայտնել են, որ զորավարժությունների ընթացքում ԽՕՆ խմբավորման նավերի անձնակազմերն իրականացրել են հրետանային հրաձգություններ ԱԿ-630 ավտոմատացված նավային համակարգից եւ Ա-190 ունիվերսալ նավային համակարգից:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը Հայաստանում. կարճատև անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Հանրապետության տարածքում` հունիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվա...
Եղանակը Հայաստանում. առաջիկա 4 օր
Հանրապետության տարածքում` հունիսի 12-13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հա...
ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ է սկսել Բալթիկ ծովում
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) այսօր սկսել է ամենամեծ միջազգային ռազմածովային զորավարժությունները՝ Baltops 2021-ը։ Այս...
ԵՂԱՆԱԿ. Օդի ջերմաստիճանը երկու օրից աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով
Հանրապետության տարածքում` հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում՝ կ...