Եղանակը Հայաստանում. կարճատև անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
Հանրապետության տարածքում` հունիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ը՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
«Հայպետհիդրոմետից» տեղեկացրել են, Երեւանում հունիսի 13-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,
Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+35,
Արարատում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36,
Արմավիրում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +33+37,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+36։