«Այս տարվա շոգը գերազանցեց երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները». Գագիկ Սուրենյան
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանեց հանրապետության տարածքում վերջին շրջանի անոմալ շոգ եղանակը:
«Սովորաբար ամառային սեզոնին Հայաստանի կլիմայական պայմանները ձևավորվում են արևադարձային լայնություններից, հարավից, մասնավորապես՝ Իրաքից և Իրանի շրջաններից ներթափանցող տաք արևադարձային հուսանքներից, որոնց, ըստ օրինաչափության, բուռն ներհոսքը սկսվում է հուլիսից, բայց այս տարի դրանք սկսվեցին հունիսի առաջին տասնօրյակից: Արդյունքում ունեցանք այնպիսի իրավիճակ, որ հունիսի 15-29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճաններն այդ բոլոր օրերին գերազանցեցին երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները: Ստացվեց, որ այս տարվա հունիսն օդերևութաբանության պատմության մեջ դարձավ և՛ միջին ջերմաստիճանով, և՛ շոգերի տևողությամբ, և՛ ջերմաստիճանի առավելագույն ցուցանիշներով ամենատաքը»,- ներկայացրեց Սուրենյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. NASA- ի ուղղաթիռը կատարել է ութերորդ թռիչքը Մարսի վրա
NASA- ի Ingenuity մինի ուղղաթիռն իր ութերորդ թռիչքն է կատարել Կարմիր մոլորակի մակերևույթով: Այս մասին հայտնում է Space.c...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փիղը ոչնչացրել է տան խոհանոցի պատը և օգտվում է մթերքներից
Փիղը հաճախ է հյուր գալիս թաիլանդական փոքրիկ գյուղի բնակիչներին: Նա իր կնճիթը խցկում է պատուհանից ներս՝ հույս ունենալով վ...
Ինչ զենքի մասին են խոսում ադրբեջանցիները մեր պոստերի մասին ռեպորտաժում. նոր մանրամասներ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրել է. «Քանի որ արդեն իսկ կորցրել ենք նշված դիրքը, որը գտնվ...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-3-ը, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձի...