Ինչ զենքի մասին են խոսում ադրբեջանցիները մեր պոստերի մասին ռեպորտաժում. նոր մանրամասներ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրել է. «Քանի որ արդեն իսկ կորցրել ենք նշված դիրքը, որը գտնվում է Մատաղիս -Թալիշ ուղղությամբ եւ առավել հայտնի էր որպես «կալգոտկի» պոստ, ուստի կարելի է խոսել այն ամենի մասին ինչի մասին մինչ պատերազմը հասկանալի պատճառներով խոսել չէր կարելի։
Ադրբեջանական կողմի նկարահանած ռեպորտաժում, մանրամասն խոսվում է մեր դիրքերի կահավորման, ինժեներական ենթակառուցվածքների եւ զինատեսակների մասին։
Ուզում եմ ուշադրություն հրավիրել հետեւյալ դրվագի վրա։
Ռեպորտաժում ասում է «пропановые боеприпасы» , որի մասին մինչ այս պահը հանրային տիրույթում չի խոսվել։
Այդ զինատեսակը բավականին արդյունավետ կիրառվել է Սիրիայում , ինչից հետո այդ տեխնոլոգիան կիրառել են նաեւ Արցախի Պաշտպանական Բանակում։
Առաջին հայացքից այդ զենքը նման է 120մմ ականանետի։
Զենքը կրակելուց հետո, արձակված ռումբը մոտ 500-600 մ շառավիղով երկրաշարժի էֆեկտ է ստեղծում հակառակորդի թիկունքում` քանդելով բլինդաժներ, կացարաններ եւ այլ երթակառուցվածքներ։
Հ.Գ
Մեկնաբանությունում կդնեմ այդ զենքի ֆոտոն, որը նկարել եմ հենց այդ դիրքում 3-4 տարի առաջ...»:
Նմանատիպ հոդվածներ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է՝ հոսանքազրկումներ են լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...
Կհոսանքազրկվեն հետևյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...
Լրացուցիչ տեսախցիկներ և արագաչափ սարքեր ՀՀ ավտոճանապարհներին․ ոստիկանության հայտարարությունը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...