«Նման գործելակերպը ես չեմ հանդուրժելու». Նիկոլ Փաշինյան
«Մեր ծանրամարտի հավաքականի կազմի հետ հանդիպման ժամանակ անակնկալ իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաձողեր չունեն: Սա առաջին հարցն էր, որ ստանձնեցինք լուծել: Դա եղել է 2021թ. ապրիլին, այսօր 2021 հուլիսն է, ու եթե ճիշտ եմ հիշում՝ Օլիմպիադան օգոստոսին է. ինչո՞ւ է երկու ամիս անց այս հարցը քննարկվում, ծանրաձողերը ե՞րբ կլինեն տեղում ու ինչո՞ւ է լրակազմը պակասել, երբ ես խոստացել էի 20-ը»,- դիմելով հարցը զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Նման գործելակերպը ես չեմ հանդուրժելու. եթե ասել եմ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք ա լինի 20-ը: Ուրեմն այսպես, կահապովե՛ք, որ 20 ծանրաձողն օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Փաշինյան-Պուտին հանդիպումից. հայտնի է, թե ինչ են խոսել
Մոսկվայում ընթացող հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամբողջացվեց 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը
Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը) Այսքանով ամբողջացվեց 100 նոր կոմպակտ դասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Ադրբեջանի նպատակների և վարած քաղաքականության մասին
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը
«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...