Ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետագա խորացմամբ։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
Այսօրվա մեծ ասուլիսի ժամանակ Պուտինն ասել է․ «Ռուսաստանը որոշակի դերակատարում է ունեցել այս շատ լուրջ ճնաժամի կարգավորման հարցում։ Ոչ ոք հետաքրքրված չէ նրանով, որ այդ ճգնաժամը զարգանա՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակչությունը»։
ՌԴ նախագահը նաև հավելել է․ «Եթե բոլորս ապրենք խաղաղ, ընկերական, ապա կստեղծենք պայմաններ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Նկատի ունեմ ընտանիքների նորմալ գոյությունը, տնտեսական, սոցիալական զարգացումը, ինչի կարիքը ունեն ԼՂ բնակիչները, քանի որ չի կարելի անընդհատ ապրել տագնապի մեջ, որ կարող է հակամարտությունը կրկնվել»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Թուրքիայում կհանդիպեն Լավրորվն ու Չավուշօղլուն․ օրակարգը հայտնի է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Անթալիայում բանակցություններ կվարի թուրք պաշտոնակցի` Մևլութ Չավուշօղլուի հետ, որ...
Բայդենը չի պատրաստվում ներկա գտնվել Օլիմպիական խաղերին
«Նախագահը չի պատրաստվում ներկա գտնվել Օլիմպիական խաղերին: Իհարկե, նա կքաջալերի մեր մարզիկներին: Միացյալ Նահանգներից պատվ...
Ադրբեջանը Թուրքիայի և Պակիստանի հետ սեպտեմբերին համատեղ զորավարժություն կանցկացնի
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական «Real TV»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մի շարք ադրբե...
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ականջօղ կրելու պատճառով արտասահմանցու են դանակահարել
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի շքերթ անցկացնելու դեմ հանդես եկողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի բնակիչներից մեկը դանակով հարձ...