Ադրբեջանը Թուրքիայի և Պակիստանի հետ սեպտեմբերին համատեղ զորավարժություն կանցկացնի
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական «Real TV»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մի շարք ադրբեջանցի սպաներ ռազմական կրություն են ստանում Թուրքիայում:
Հասանովի խոսքով՝ Թուրքիայի զինուժը կարևոր դերակատարություն ունի ադրբեջանցի սպաների և առհասարակ Ադրբեջանի բանակի մարտական պատրաստության մեջ:
Նա, գովաբանելով արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի բանակի մարտունակությունը և ցուցաբերած պատրաստվածությունը, նշել է, որ իրենց բանակն այդ արդյունքին հասել է թուրքական զինուժի շնորհիվ, փոխանցում է Ermenihaber-ը։
«Ադրբեջանի բանակը մանևրելու կարողությունները զարգացնելու համար Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի:
Զորավարժությունները նախատեսվում են սեպտեմբերին: Դրանց կմասնակցեն երեք երկրների զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները»,- ասել է Հասանովը և հավելել, որ այժմ Ադրբեջանում մասնագիտական խմբերն ուսումնասիրություններ են կատարում այն տեղանքում, որտեղ անցկացվելու է զորավարժությունները:
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը չի պատրաստվում ներկա գտնվել Օլիմպիական խաղերին
«Նախագահը չի պատրաստվում ներկա գտնվել Օլիմպիական խաղերին: Իհարկե, նա կքաջալերի մեր մարզիկներին: Միացյալ Նահանգներից պատվ...
Այսօր Թուրքիայում կհանդիպեն Լավրորվն ու Չավուշօղլուն․ օրակարգը հայտնի է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Անթալիայում բանակցություններ կվարի թուրք պաշտոնակցի` Մևլութ Չավուշօղլուի հետ, որ...
Ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետագա խորացմամբ...
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կով...