Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ականջօղ կրելու պատճառով արտասահմանցու են դանակահարել
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի շքերթ անցկացնելու դեմ հանդես եկողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է արտասահմանցի մի տղամարդու վրա: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը, հարձակում իրականացնողը ձերբակալվել է:
Ականատեսների խոսքով՝ արտասահմանցին, որը զբոսնում էր քաղաքով, դանակի երկու հարված է ստացել, իսկ հարձակման պատճառն այն էր, որ ականջօղ էր կրում:
Վրաստանի ՆԳՆ-ն, հղում անելով ձերբակալված տղամարդու հարազատներին, հայտնել է, որ ավելի վաղ նրա մոտ հոգեբանական խնդիրներ են նկատվել: Նրան կարող է 7-15 տարվա ազատազրկում սպառնալ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է Կամչատկայում օրերս վթարի ենթարկված А-26 ինքնաթիռի «սև արկղը»
Հայտնաբերվել է Կամչատկայում օրերս վթարի ենթարկված А-26 ինքնաթիռի «սև արկղը»։ Այս մասին հայտնում է Պալանա բնակավայրի վարչ...
Ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետագա խորացմամբ...
Այսօր Թուրքիայում կհանդիպեն Լավրորվն ու Չավուշօղլուն․ օրակարգը հայտնի է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Անթալիայում բանակցություններ կվարի թուրք պաշտոնակցի` Մևլութ Չավուշօղլուի հետ, որ...
Վարանդայի շրջանում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) աշխատանքներ իրականացնելիս ականի վրա պայթել է Եվլախի շր...