ԼՀԿ-ն հետընտրական մեծ խնջույք է արել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Կիրակի օրը Ջրվեժի «Էրզրում» ռեստորանում ԼՀԿ-ն հետընտրական մեծ խնջույք է արել։ Հրավիրված են եղել կուսակցության ակտիվը, մարզային, տարածքային շտաբների ներկայացուցիչները։ 
Մարուքյանը շնորհակալություն է հայտնել բոլորին և «դուխ» տվել, թե իրենք այս ընտրություններից հետո մեծ դերակատարում պետք է ստանձնեն, ոչինչ չի ավարտվել։ 

Թե ինչի մասին է խոսքը, չի մանրամասնել՝ ասելով, որ առաջիկայում կուսակցական խորհուրդը նիստ կանի և կքննարկի իրենց անելիքները»,-գրում է թերթը։