«Ժամանակ չունեք, վայր դրեք մանդատը, թող գան նրանք, ովքեր ժամանակ ունեն»․ Մարությանը՝ ավագանու իմքայլական անդամին
Այսօր՝ երևանի ավագանու նիստի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանն անդրադարձավ Աջափնյակում ապօրինի շինությունների խնդրին։
«Եթե նախորդ անգամներն էդ ամենը կատարվում էր ոչ աշխատանքային օրերին, հիմա արդեն հանդգնում են ապօրինի խանութներ ու կրպակներ տեղադրել կանաչապատ հատվածներում»,- նշեց նա։
Եղիազարյանի խոսքով՝ ավագանու անդամը հայեցողական պաշտոն է, հետևաբար, շատերն իրենց հիմնական աշխատանքն ունեն և օրենքներ գրելու ժամանակ չունեն՝ քաղաքապետարանի գործունեությունն ավելի լավացնելու համար։
«Քաղաքապետարանն ունի իրավաբանական վարչություն, որը երեք տարվա մեջ պարտավոր էր այս օրենքի բացը աշխատանքով լրացնել։ Պատճառաբանում եք, թե դիմում ենք Կառավարություն, ԱԺ, ձգձգում են։ Երեք տարի ոչինչ չի արվել, ո՞ւր ենք գնալու այս ձևով»,- ասաց ավագանու անդամը։
Եղիազարյանը նշեց, որ խոսել է վարչական շրջանի ղեկավարի հետ, վերջինն ասել է, որ օրենքից դուրս չի ուզում գործել։
«Վարչական շրջանի ղեկավարները պարտավոր են պաշտպանել համայնքի տարածքը»,- ասաց Եղիազարյանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքելով Եղիազարյանի ելույթին, ասաց․ «Կներեք, ժամանակ չունեք, վայր դրեք մանդատը, թող գան էն մարդիկ, ովքեր ժամանակ ունեն դրանով զբաղվելու, որովհետև ավագանու անդամի հիմնական աշխատանքերից մեկը՝ հենց էս օրենսդրական փոփոխությունների որոշումների վրա աշխատելն է»։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...
Սամվել Բաբայանը կնշանակվի պաշտպանության նախարար. «Իրավունք»
«Իրավունքի» տեղեկություններով` Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին Փաշինյանը պատրաստվում է նշ...
ՔՊ-ականները՝ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, ներխուժել են Հայկ Մհրյանի աշխատասենյակ. նա գիշերը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը։ Նա դի...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել։ « «Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20...