Չավուշօղլուն հույս է հայտնել, որ ՀՀ նոր կառավարությունը «դասեր կքաղի նախկին սխալներից»
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ալթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում ելույթ ունենալով՝ նա, մասնավորապես, հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունը «դասեր կքաղի իր երկրի՝ նախկինում գործած սխալներից»:
Չավուշօղլուն հայտնել է, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ:
«Հուսով ենք, որ Հայաստանը կհասկանա՝ աշխարհում և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման միակ միջոցը տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելն է: Հայաստանը պետք է դադարեցնի տարածաշրջանային հավակնություններ ներկայացնել հարևաններին և սկսել նրանց հետ լավ հարաբերություններ հաստատել»,- ասել է նա՝ նշելով, թե Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Բաքուն և Անկարան «պատրաստ են ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար»:
Ընդ որում՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, թե դա «շահեկան է» առաջին հերթին Հայաստանի համար:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ Դաշնության խորհրդում գնահատել են, թե ինչպես են Հայաստանում անցնում ընտրությունները
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները հանգիստ են անցնում, խախտումներ չեն նկատվել, մարդիկ բավականին ակտիվ են քվեարկո...
Ոստիկանության հայտարարությունը` «Հայաստան» դաշինքի մասին
«Համացանցում տեղեկություն է տարածվել, իբր ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայա...
Խնդրում եմ տարածել, շատ կարևոր է. Գլխավոր դատախազության հայտարարությունը
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ ն...
Աբովյանում մի կին փորձել է դուրս հանել ՔՊ-ի քվեաթերթիկը. նա բերման է ենթարկվել. Armtimes
Քիչ առաջ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի 29/20 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել: Armtimes.com-ի տեղեկությո...