Աբովյանում մի կին փորձել է դուրս հանել ՔՊ-ի քվեաթերթիկը. նա բերման է ենթարկվել. Armtimes
Քիչ առաջ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի 29/20 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել: Armtimes.com-ի տեղեկություններով՝ մի կին փորձել է 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից, սակայն հանձնաժողովի անդամներ նկատել են և քվեարթերթիկը վերցրել կնոջ ձեռքից:
Քվեաթերթիկը դուրս հանելու մասին տեղությունները կայքի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից, որտեղից նաև հայտնել են, որ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները դիմել են ոստիկանություն: Նշված կինը բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ Դաշնության խորհրդում գնահատել են, թե ինչպես են Հայաստանում անցնում ընտրությունները
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները հանգիստ են անցնում, խախտումներ չեն նկատվել, մարդիկ բավականին ակտիվ են քվեարկո...
Ոստիկանության հայտարարությունը` «Հայաստան» դաշինքի մասին
«Համացանցում տեղեկություն է տարածվել, իբր ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայա...
Խնդրում եմ տարածել, շատ կարևոր է. Գլխավոր դատախազության հայտարարությունը
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ ն...
Նախագահի աշխատակազմը` ընտրատեղամասում կայանված պետհամարանիշով մեքենայի լուրի մասին
Տելեգրանյան ալիքներից մեկն այսօր հայտնել էր, որ 4/15 տեղամասի դիմաց վաղ առավոտից նախագահի աշխատակազմի պետհամարանիշ...