Բերման են ենթարկել «Ինքիշխան Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին. Դավիթ Սանասարյան
«Ինքիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանին քվեարկությունից հետո 6/31 ընտրատեղամասից դուրս գալուց բերման են ենթարկել։
Այս մասին հայտնում է կուսակցության վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։
Ըստ նրա՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները, մոտենալով տիկին Մարտիրոսյանին, հարցրել են, թե արդյոք Նարինե Մարտիրոսյանն է, դրական պատասխան ստանալուց հետո բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։
«Քիչ առաջ կապ հաստատեցի տիկին Մարտիրոսյանի հետ, նշեց, որ ներողություն են խնդրել կատարվածի համար։
Դատապարտում ենք իրավապահ մարմինների նման ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը։ Հանցագործներին թողել քաղաքակիրթ քաղաքացիներին ու թեկնածուներին եք բերման ենթարկում»,- ասում է Դավիթ Սանասարյանը։
Վերջինս նաեւ իրավապահների ուշադրություն է հրավիրում մի փաստի վրա։
«3/11 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը։ Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում և 26 համար չկա։ Քաղաքացին պատրաստ է բացատրություն տալ»։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...
Բոլորը հեռացված են տեղամասերից. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընտրախախտումների մասին տեղեկություններին:&n...
«Եթե հրաժարվեն մանդատներից, ի՞նչ է սպասվում». լրագրողները՝ Մուկուչյանին
«Եթե «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը որոշեն հրաժարվել մանդատներից, ի՞նչ է սպասվում»,- դիմելով ԿԸՀ նախագահ Տիգր...
Սամվել Բաբայանը կնշանակվի պաշտպանության նախարար. «Իրավունք»
«Իրավունքի» տեղեկություններով` Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին Փաշինյանը պատրաստվում է նշ...