Հակոբյանը Ֆրանկոֆոնիայի պատվիրակությանը ասել է, որ ՀՀ եթերում աճում է մանիպուլացիայի և ատելության խոսքի տեսակարար կշիռը
Այսօր՝ հունիսի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին: Այս մասին տեղեկացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ընթացքում Հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից քաղաքական ուժերին հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը: ՀՌՀ նախագահը նշել է, որ եթերում աճում է մանիպուլացիայի և ատելության խոսքի տեսակարար կշիռը, միաժամանակ նշել օրենսդրական այն բացերը, որոնք խոչընդոտներ են ստեղծում Հանձնաժողովին իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու գործում:
Ֆրանկոֆոնիայի պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, ՀՌՀ նախագահին առաջարկել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդգրկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեդիաների գործունեությունը կարգավորող ցանցի կազմում: Հանձնաժողովի նախագահն ընդունել է առաջարկը:
Հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները տեղում հետևել են Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ընտրակաշառքի դեպքերն արձանագրած քաղաքացիներին մոտ 500.000 դրամ պարգև է խոստանում. մանրամասներ
«Քաղաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոշոր դրամական պարգև է խոստանում նրանց, ովքեր այս փուլում ընտրակաշառքի բաժան...
Փաշինյանը հրապարակեց 15 հայ ռազմագերիներն անունները և մանրամասներ ներկայացրեց
իկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հե...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մեր 15 եղբայրները վերադառնում են․ Նիկոլ Փաշինյանը
Վարչապետի Պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրել է․«Մեր 15 եղբայրները վերադառնում են»:[4ae1bf3ab784196617b192c1cd181e80.jpg]
«Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք». հայ ռազմագերին` Բաքվի դատարանին
Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել պատերազմից հետո, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլոր...