Քիչ առաջ Գեղարքունիքում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակեց խոստացված ձայնագրությունը. Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է`
Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին:
Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:
Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ՝
Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:
Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին:
Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:
Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:
Այո, սա նաև միջազգային սկանդալ է:
Սակայն ինձ համար միջազգային սկանդալը երկրորդական է:
Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությունը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:
Մնացածի մասին տեսանյութը՝ շուտով:
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Ալիևին պաշտոնապես ասում եմ. Նիկոլ Փաշինյան
Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց: Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպ...
Իրանի ու Ադրբեջանի միջև հուշագիր է ստորագրվել
Հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին տեղեկացրել է, որ Ադր...
Փաշինյանը Գյումրիում է, դիպուկահարները՝ Գյումրու քաղաքապետարանի տանիքին. 168.am
Վարչապետի պաշտոնակատար, «ՔՊ»-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անցկացնում Շիրակի մարզում։ Նա այս պահին Գ...