Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքը:
Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝ նոր շունչ ստացած «Ռիգոլետտո»-ն կցուցադրվի օգոստոսի 29-ին:
«Շատ ուրախ ենք՝ ողջունելու աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիք: Նա իր հետ բերում է դիրիժորության իր տասնամյակների փորձառությունը և ապագայում մեզ ու մեր հանդիսատեսին կառաջարկի շատ բարձր մակարդակի ներկայացումներ»,- նշել է օպերայի տնօրեն Մայքլ Կապասոն՝ համոզմունք հայտնելով, որ հայ մաեստրոն իր դերակատարումը կունենա Նյու Յորքի օպերան ամերիկյան ու միջազգային օպերային արվեստում նոր բարձունքների հասցնելու գործում:
Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է համաձայնել նշանակվել Նյու Յորքի օպերայի երաժշտական տնօրենի ու դիրիժորի պաշտոնում: «Սա լավ հնարավորություն է՝ օգնելու այս պատմական ու մշակութային տեսանկյունից կարևոր երաժշտական հաստատությունը վերադառնալ կյանք՝ կորոնավիրուսի մարտահրավերներով լի ժամանակներից հետո: Մենք հնարավորություն կընձեռենք օպերայի սիրահարներին լսել ԱՄՆ և ողջ աշխարհի ամենալավ երգիչներին: Հավատարիմ մնալով Նյու Յորքի քաղաքային օպերայի ավանդույթներին, մենք ժամանակակից կոմպոզիտորներին կտրամադրենք հարթակ, որտեղ նրանք կներկայացնեն իրենց աշխատանքները»,- ասել է Օրբելյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵ...
Թշնամին հայ զինծառայող է գերի վերցրել
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե այսօր Հայաստանի մի խումբ զինվորականներ Լաչինի շրջանում փորձել են իբր ականապատման աշխատանքն...
Դաշտադեմում Փաշինյանին դիմավորել է քրեական անցյալով հայտնի Չաղ Ռուստամը. Yerkir.am
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավը շարունակվում է Արագածոտնի մարզում: Հերթական կանգառը եղել է Դաշտադեմ գյուղու...
Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել. նոր զարգացումներ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,Պարտության խորհրդանիշ հանդիսացող...