Դաշտադեմում Փաշինյանին դիմավորել է քրեական անցյալով հայտնի Չաղ Ռուստամը. Yerkir.am
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավը շարունակվում է Արագածոտնի մարզում: Հերթական կանգառը եղել է Դաշտադեմ գյուղում:
Այստեղ Նիկոլ Փաշինյանին առաջինը դիմավորել և ձեռքը սեղմել է քրեական անցյալով հայտնի Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը: Այս մասին գրում է Yerkir.am-ը:
«Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի պաշտպանների թվում է եղել նաև նույն այս անձը՝ քրեական անցյալով հայտնի Ռուստամ Ստեփանյանը։ Նրան կառավարական ամառանոց էր բերել պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հայկ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի Ռուստամ Ստեփանյանի հետ, որի նկատմամբ դեռևս 2016 թվականին ՌԴ իշխանությունները հետախուզում էին հայտարարել` մարդու առևանգման և սպանության մեղադրանքով: Սարգսյանի և Ստեփանյանի հետ կապված վերջին աղմկահարույց միջադեպերից է 2021 թվականի ապրիլի 4-ին Ծաղկաձորում հնչած կրակոցները:
Հունիսի 1-ին էլ ոստիկանները Երևանում կանխել էին «ռազբորկա», 20 բերման ենթարկվածների մեջ էր նաև Ռուստամը»,-գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵ...
Մուրադովը կտրուկ քայլերի կգնա, եթե այսօր չվերադարձնեն մեր գերեվարված զինծառայողին. Բորիս Ավագյան. «Հրապարակ»
Գեներալ- լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում այսօր գերեվարված հայ զինծառայողին վերադարձնելու կապակցութ...
Թշնամին հայ զինծառայող է գերի վերցրել
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե այսօր Հայաստանի մի խումբ զինվորականներ Լաչինի շրջանում փորձել են իբր ականապատման աշխատանքն...
Ինչ է ասել Արարատ Միրզոյանն իր մտերիմ շրջապատում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրվեց «Քաղաքացիական պայմա...