
Մենք հենց սկսում ենք քննադատել իշխանություններին, անմիջապես զանգում ու տեղեկացնում են, թե մեր ԴՆԹ-ն համընկել է

Էս իշխանությունը ամեն քայլի պատրաստ է, ամեն քայլի։ Թող վարչապետ կոչեցյալը գա ու պատասխանի իմ հարցերին, ու՞մ է խաբում։ Մենք՝ ծնողներս, չգիտենք էլ ում դիմենք։ Մենք ամեն քայլի պատրաստ ենք։ Սպասում եմ իր արձագանքին, թող գա ու իմ հարցերին պատասխանի։ Այս մասին ՌԴ դեսպանատան մոտ անհետ կորած զինծառայողների ծնողների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը, որը նաև ապշեցուցիչ մանրամասներ ներկայացրեց։
«Մենք հենց սկսում ենք խոսել, քննադատել այս իշխանություններին, անմիջապես սկսում են ԴՆԹ բաժանել, տեղեկացնել, թե իրենց ԴՆԹ-ն համընկել է զոհված զինծառայողի ԴՆԹ-ի հետ։ Դրա համար շատ ծնողներ վախենում են խոսել , ահա այն կինն էլ, տեսեք, շրջվել է տեսախցիկներից։ Սա փուչիկի կառավարություն է: Եթե փորձում ես քո երեխային գտնել, արգելք են առաջացնում, դրա համար մարդիկ վախենում են: Մենք 7 ամիս խնդրել ենք կառավարությանը մեզ օգնել, բայց մեզ ոչ մի տեղեկություն չեն տվել: Մենք գիտենք, որ գոյություն ունի գերիների ցուցակը, որը վարչապետ կոչեցյալը չի հրապարակում: Ես ուզում եմ իմանալ, իմ երեխան ողջ է, թե ոչ, որպեսզի հավատամ ԴՆԹ-ի արդյունքներին», - ասաց նա: