ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել է, թե 17-ամյա աղջկն ինչպես է պայքարել արջի դեմ և փրկել շանը
«Tiktok» հարթակում տեղադրել է մի դեպքի տեսագրություն, որը տեղի է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:
Տեսանյութը համացանցում զետեղել է «bakedlikepie» անունով օգտատերը, ով հոլովակի հերոսուհու զարմիկն է: Տեսանյութում երևում է, թե ինչպես է 17-ամյա Հեյլին պայքարում արջի դեմ, որն իր երկու ձագերի հետ մագլցել է տան ցանկապատի վրա և բռնել իր շներից մեկին: Երիտասարդ ամերիկուհին կարողանում է հրել արջին և, վերցնելով շանը, փախչել տուն:
«Իմ զարմիկ Հեյլին հրեց արջին ցանկապատից` փրկելով իր շներին: Ինչպե՞ս անցավ ձեր Հիշատակի օրը»,- հրապարակմանը կից գրել է օգտատերը:
Ի վերջո, ամեն ինչ լավ է ավարտվել. արջերի ընտանիքը շուտով հեռացել է: Շները միայն փոքր-ինչ վախեցել են, իսկ աղջկա հետ ամեն ինչ կարգին է, միայն թե խոստովանում է` առաջին անգամ է ականատես եղել արջի հարձակմանը եւ հույս ունի, որ դա այլեւս չի կրկնվի:
Life.ru-ի հաղորդմամբ` տեսանյութը «TikTok-ում 14 ժամում դիտել է ավելի քան 40 միլիոն օգտատեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի ժամվա մեջ կանանց, երեխաներին հանել ենք գյուղից». ահազանգ Խոզնավարից
Զանգեզուր TV-ի նկարահանող խումբը մայիսի 20-ին եղել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրում. հակառակորդը, Սև լճի...
Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու. նոր մանրամասներ. «Փաստինֆո»
Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու. հունիսի 2-ին Ռուսաստանում կմեկնարկեն եռակողմ բանակցությու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինծառայողների մարմինները պահվել են +26 ջերմաստիճան ունեցող սենյակում. Արսեն Ղուկասյան
Երեկ երեկոյան անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը նոր մանրամասներ հայտնեց Աբովյանում զոհված զինծառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է ոստիկանությունում նկարահանված տեսակադրերում երևացող մերկ տղամարդը. մանրամասներ
Ոստիկանության բաժնում մերկ տղամարդու մասնակցությամբ այսօր համացանցում հայտնված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքներ...