ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է ոստիկանությունում նկարահանված տեսակադրերում երևացող մերկ տղամարդը. մանրամասներ
Ոստիկանության բաժնում մերկ տղամարդու մասնակցությամբ այսօր համացանցում հայտնված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՄԻՊ–ից։
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները քննարկում են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնի ղեկավար կազմի հետ։
«Նույնականացվել է տեսանյութում երեւացող անձը, ստուգվել են նրա վերաբերյալ Ոստիկանության բաժնում առկա փաստաթղթերը։
Պարզվել է, որ տեսանյութն արվել է 2020 թվականի սեպտեմբերի 12-ին։ Մասնավորապես, այդ օրը ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության բաժին բնակիչներից ահազանգեր են ստացվել այն մասին, որ մի տղամարդ մերկ վիճակում կանգնել է փողոցում եւ գոռգոռում է։ Ահազանգերի կապակցությամբ Ոստիկանության ծառայողները մոտեցել են քաղաքացուն եւ նրան ներկայացրել բաժին։
Ոստիկանության բաժնում քաղաքացին հայտնել է, որ ունի հոգեկան առողջության խնդիրներ։
Այնուհետեւ, Ոստիկանության բաժին է հրավիրվել շտապօգնության բրիգադ եւ քաղաքացուն տեղափոխել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։
Վաղը քաղաքացուն կենտրոն տեղափոխելու, բուժման, դրա հետ կապված նրա իրավունքների հարցերը կքննարկվեն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հետ»,– փոխանցեցին ՄԻՊ–ի գրասենյակից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի ժամվա մեջ կանանց, երեխաներին հանել ենք գյուղից». ահազանգ Խոզնավարից
Զանգեզուր TV-ի նկարահանող խումբը մայիսի 20-ին եղել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրում. հակառակորդը, Սև լճի...
Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու. նոր մանրամասներ. «Փաստինֆո»
Գեղարքունիքից գերեվարված 6 զինծառայողները տեղափոխվել են Բաքու. հունիսի 2-ին Ռուսաստանում կմեկնարկեն եռակողմ բանակցությու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինծառայողների մարմինները պահվել են +26 ջերմաստիճան ունեցող սենյակում. Արսեն Ղուկասյան
Երեկ երեկոյան անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը նոր մանրամասներ հայտնեց Աբովյանում զոհված զինծառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել է, թե 17-ամյա աղջկն ինչպես է պայքարել արջի դեմ և փրկել շանը
«Tiktok» հարթակում տեղադրել է մի դեպքի տեսագրություն, որը տեղի է ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:Տեսանյութը համաց...