ՀՀ նախագահի ուղերձը ՝ նվիրված հունիսի 1-ին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ երեխաներ,
Այսօր ձեր մանկության պաշտպանության պաշտոնական օրն է:
Բայց այն նախ և առաջ հիշեցում է մեզ՝ մեծահասակներիս, որ ձեզ ու ձեր մանկությունը պաշտպանելու ջանքերն անարդյունք կլինեն, եթե Հայրենիքը՝ մեր սահմանը, մեր երկիրը, մեր տունը, մեր բակը խաղաղ և անվտանգ չլինեն:
Միայն այդպիսի հայրենիքում դուք կարող եք իրականացնել ձեր և ձեր ծնողների, ձեր պապիկների ու տատիկների երազանքները:
Սիրելի՛ ծնողներ,
Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են: Նրանք անկեղծորեն հավատում ու վստահում են ձեզ՝ իրենց ծնողին, իրենց ընտանիքին, անկեղծորեն ուրախանում են անգամ ամենափոքրիկ հաջողության համար, անկեղծ հույսով ու հավատով շարժվում են առաջ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ նոր են քայլել սովորում...
Մենք իրավունք չունենք որևէ կերպ կասկածի տակ դնել նրանց ի ծնե անկեղծությունը: Ավելին, մեր ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ պետք է պատասխանատու և հանձնառու լինենք, որ նրանց մեջ երբեք չխաթարվի հավատը, չկորչի հույսը, չսասանվի վստահությունը: Այդպես մենք կամրացնենք մեր երկրի հիմքերը, այդպես կդաստիարակենք սերունդ, որը կհավատա ինքն իրեն, կհավատա, որ իրենի՛ց է կախված Հայաստանի վաղվա օրը:
Սիրելի՛ երեխաներ,
Ես հավատում եմ, որ դուք մեր երկիրը դարձնելու եք շատ ավելի լավը:
Հավատում ու մաղթում եմ, որ մանկությունը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ ու անվտանգ երազելու, առողջ ու բարեկեցիկ ապրելու ժամանակաշրջան:
Մաղթում եմ, որ ձեր հետագա կյանքում ապրեք իրականության վերածված երազանքի աշխարհում, որն այդպիսին կդառնա նաև հենց ձե՛ր մտքի, գաղափարի ու աշխատանքի շնորհիվ»
Նմանատիպ հոդվածներ
Հարազատների որոշ մասը չի հավատում, որ իրենց զինծառայողի դին է, այդ պատճառով չեն վերցրել. Auroranews-ը ԱՆ-ից նոր մանրամասներ է ճշտել
Համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է.Աբովյանի «Դատաբժշկա...
Վերին Շորժայի սարերում ադրբեջանցիները սկսել են տեխնիկա աշխատեցնել, ճանապարհ բացել. «Փաստինֆո»
Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանական դիրքերը մոտ են Վերին Շորժայի ս...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Տղան սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը
Ֆեյսբուքյան օգտատերը իր սեփական նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը ապամոնտաժել է։...
ՔԱՐՏԵԶ. Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել
ՀՀ պաշտպանության նախարարությունից կրկին հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված վեց հայ զ...