Հարազատների որոշ մասը չի հավատում, որ իրենց զինծառայողի դին է, այդ պատճառով չեն վերցրել. Auroranews-ը ԱՆ-ից նոր մանրամասներ է ճշտել
Համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է.
Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել:
Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից:
Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն` հուղարկավորելու համար:
Առողջապահության նախարարության կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։
Аuroranews-ը կապ հաստատեց ԱՆ, հասկանալու` ինրչպե՞ս է ստացվում, որ ծնողները և հարազատները չեն վերցնում մարմինները կամ մասունքները:
ԱՆ խոսնակ Հռիփսիմե ԽաչատրյանՆ ասաց, որ ծնողների և հարազատների որոշ մասը չի հավատում, որ իրենց զինծառայողի դին է: Սա է պաճառը, որ մինչ օրս չեն վերցրել և չեն հուղարկավորել դրանք: Լուսանկարում երևացող պարկերում նույնականացված զինծառայողների մարմիններն են, որոնց թե' մուտքը և թե' ելքը արձանագրված է մատյաններում, առկա են համապատասխան նշումները:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Տղան սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը
Ֆեյսբուքյան օգտատերը իր սեփական նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը ապամոնտաժել է։...
Վերին Շորժայի սարերում ադրբեջանցիները սկսել են տեխնիկա աշխատեցնել, ճանապարհ բացել. «Փաստինֆո»
Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանական դիրքերը մոտ են Վերին Շորժայի ս...
ՔԱՐՏԵԶ. Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել
ՀՀ պաշտպանության նախարարությունից կրկին հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված վեց հայ զ...
Վրաստանը բացում է ցամաքային սահմանները
Վրաստանը բացում է ցամաքային սահմանները: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին որոշում է կայացել Վրաստանի կառավարության...