ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս իշխանությունները եկան դագաղներով, հիմա էլ մեր տարածքում զինվոր են գերեվարում, և հետո ասում եք, որ ապագա կա
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ նիտի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ ՊՆ 6 զինծառայողի գերեվարման փաստին, նշեց, որ տեղի ունեցածն աղետ է։
«Այս աղետը պետք է կանգնեցնել։ Այս իշխանությունները եկան դագաղներով, հանձնեցին Արցախը։ Հիմա էլ մեր տարածքում զինվոր են գերեվարում, և հետո ասում եք, որ ապագա կա։ Ես սարսափում եմ՝ ձեզ հետ ի՞նչ ապագա պետք է լինի»,- նշեց նա։
Նրան արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ Նաիրա Զոհրաբյանին հորդորելով ատելության խոսք չտարածել ԱԺ ամբիոնից։
«Դա հարիր չէ ոչ ԱԺ-ին, ոչ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովին, որի նախագահը եղել եք դուք և որի անդամն եք»,- ասաց Մակունցը։ Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Առաջարկել ենք երկու տարբերակ». Նիկոլ Փաշինյան
«Չկա այդպիսի տարբերակ, որ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց ադրբեջանական զորքերի դուրսբերման: Առաջարկել ենք երկու տարբերակ՝ կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+. Ինչպես են հայ զինվորները դուրս շպրտում ադրբեջանցի զինվորներին. նոր կադրեր
Համացանցում տարածվել է տեսանյութ, որը նախորդի շարունակությունն է: Այստեղ երևում է թե ինչպես են մեր տղաները վ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...