Քաղաքականություն

Այվազյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ և ընդգծել է Ադրբեջանի ԶՈՒ՝ ՀՀ տարածքն անհապաղ լքելու հրամայականը

Այվազյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ և ընդգծել է Ադրբեջանի ԶՈՒ՝ ՀՀ տարածքն անհապաղ լքելու հրամայականը
Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ)…

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին:

Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

 

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն անթույլատրելի համարեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծեց ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Նմանատիպ հոդվածներ

Վերջ է դրվել 30 տարի տևած հակամարտությանը և հնարավորություն Է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար. Բայրամով

Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է  ԵԱՀԿ գ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250