Նախարարի հրաժարականի լուրը ԱԳՆ-ն հրաժարվում է մեկնաբանել
Սոցիալական կայքերում շրջանառվում է տեղեկություն, թե ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մեր զանգերը ԱԳՆ նախարարի մամուլի խոսնակին մնացին անպատասխան: Կապ հաստատեցինք ԱԳՆ մամուլի բաժին, որտեղից հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ մեկնաբանություն պետք է տա ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ սկանդալային երրորդ փաստաթղթի շուրջ Փաշինյանը բանակցություններն իրականացրել է խիստ գաղտնիության պայմաններում, որի մասին տեղյակ չի եղել անգամ Արտաքին գործերի նախարարությունը, մասնավորապես՝ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Հիշեցնենք, որ վերջինս անգամ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ էր հայտարարել, որ ԱԳՆ-ն որեւէ այլ փաստաթղթի շուրջ բանակցություններ չի իրականացնում։