Մինչև ընտրության ավարտը փաստաթուղթ չպիտի ստորագրվի․ ԼՀԿ-ն դիմում է արտահերթի մասնակիցներին
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ առաջարկելով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերին փաստաթուղթ ստորագրել․
«Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։
Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զինուժը որոշ դիրքերում դիրքավորվել է մեզ հավասար կամ մեզնից առաջ. պատգամավոր
Որևէ լավատեսական բան չեմ կարող ասել, քանի որ ադրբեջանական զինուժի կողմից ճեղքումը` ընդ որում առանց զինված հարձակման և առ...
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի խոսնա...
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին. Նախագահը հրամանագիր է ստորագրել
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ...
Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր. Ալեն Սիմոնյանը նոր գրառում ունի
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցածին: «Կարճ՝ երեկվա մ...