Քաղաքականություն

Այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից. Փաշինյան

Unknown 447 դիտում
Այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից. Փաշինյան

Կառավարությունում այսօր կայացացծ նիստում Փաշինյանը ասաց, որ կառավարության քաղաքական կամքը մեկն է՝ գնալ և կարգավորել հարցը: 
 

«Շատ անհարգալից իրադրություն ունենք Հայաստանի Հանրապետության հանրության հանդեպ. համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, այսինքն՝ սևով փակած է: Եվ դա ներկայացվում է որպես ապացույց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Պատկերացնո՞ւմ եք: Պատկերացրեք՝ թուղթը հրապարակենք, ամբողջ բովանդակությունը ծածկված է, ասենք տեսեք ինչ ապացույց ունենք, որ հերթական հակահայ փաստաթուղթն է ստորագրվում: Եթե այդպես է, ընդհակառակը, դրա տողերը ոչ թե է պետք է թաքցվեն, այլ բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում։ Եվ, իհարկե, կրկին ասում եմ՝ այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել: Չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականն այդ է, և այլ կերպ լինել չի կարող:

 

Ընդ որում՝ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Ես ինչքան վերլուծում եմ՝ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, և ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից:

 

Եվ ասեմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: 100 տոկոսով, ոչ թե 99.9: Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթն ստորագրելու եմ: Որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ. աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ  կան և այլն:

 

Հաջորդը. ուրեմն ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է 2 ժամ տևած տեսանյութից 3 կամ 4 րոպե, ես գուցե րոպեի մեջ սխալվեմ, կամ 5 րոպեանոց մի հատված: Այդ նույն մարդիկ վերցնում են և հրապարակում են իրենց էջերում, ընդ որում՝ թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական աղբյուրներն են: Պատկերացնո՞ւմ եք՝ 2 ժամ գործողություն է տեղի ունեցել և այդ 2 ժամից 3 րոպեանոց մի կտոր հրապարակել, և սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել: Եվ եթե մենք այստեղ մեր ժամանակների՝ 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը սրան պետք է արձագանքի, որովհետև սա, առաջին հերթին, անհարգալից է Հայաստանի Հանրապետության հանրության նպատմամբ: Որովհետև հակամարտությունները, հակադրությունները, ընդհանրապես ասենք, եթե մեր հայրենակիցները կամ ոմանք պատկերացնում են որպես կռիվ կինոյի սցենարով իրականացվող հերոսապատումներ, այդպես չի լինում երբեք, նույնիսկ ամենահաղթական պատերազմներում: Չի լինում երբեք»,- ասել է Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250