Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը:
Պաշտպանական կողմը հանդես եկավ միջնորդությամբ. «Դատարանից խնդրում ենք աջակցել պաշտպանության կողմին ձեռք բերելու անհրաժեշտ նյութեր, այն է՝ մեղադրանքի կողմից պահանջել և ստանալ, քրեական գործին կցել և պաշտպանության կողմին ծանոթանալու համար տրամադրել 2020 թվականի դեկտեմբերի 18 դրությամբ բոլոր նյութերի պատճեները»:
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանն ասաց, որ կան փաստաթղթեր, որոնք գործում բացակայում են:
«Իմ գործընկերը հիմնավորեց, որ ընտրանքային կերպով որոշակի փասաթղթեր վերցվել և դրվել են այն գործի մեջ, որը հիմա ձեր և մեր մոտ է, իսկ հիմնական քրեական գործում կան փաստաթղթեր, որոնց մենք չենք ծանոթանալ, դատարանը չի ծանոթացել:
Այս պայմաններում գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ, որ վարույթ իրականացնող մարմինն ընտրանքային կարգով ինչ ուզել է, վերցրել ու դրել է այն մյուս փաթեթում: Տեսնենք այն մյուս հինական փաթեթում ի՞նչ կա, որ վարույթ իրականացնող մարմինը չի դրել: Իսկ որ վարույթ իրականացնող մարմնի անբարեխղճությանը մենք համոզված ենք, կասկածի տեղիք դա մեզ չի տալիս:
Խնդրում եմ բավարարել միջնորդությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական զինուժը որոշ դիրքերում դիրքավորվել է մեզ հավասար կամ մեզնից առաջ. պատգամավոր
Որևէ լավատեսական բան չեմ կարող ասել, քանի որ ադրբեջանական զինուժի կողմից ճեղքումը` ընդ որում առանց զինված հարձակման և առ...
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին. Նախագահը հրամանագիր է ստորագրել
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ...
Ռոբերտ Քոչարյանը կրկին Մոսկվա է մեկնել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին Մոսկվա է մեկնել։ Այս մասին գրում է hraparak.am-ը: Վերջին շրջանում նա հաճա...
Ահազանգ կա, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակում Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում «Էն Մարտունու մատաղից Շորժա չի տարվե՞լ» վեր...