«Sputnik-V» պատվաստանյութի 14.000 երկրորդ դեղաչափ այս գիշեր հասել է Հայաստան. ԱՆ
Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստումների գործընթացը, պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան։ Նշենք, որ նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։
Հիշեցնենք, որ «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:
Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են բոլորի համար:
Նմանատիպ հոդվածներ
«Օղորմի Տարոնի հորը, առաջ գարաժում ամեն ինչ կար». մոտ 250 ավտոբուս աշխատանքի դուրս չի եկել
Մոտ 250 ավտոբուս այսօր աշխատանքի դուրս չի եկել. Երեւանում դա ահռելի թիվ է. մարդիկ կանգնած չգիտեն՝ ոնց գնան աշխատանքի, իս...
«Ասե՛ք ճշմարտությունն ազգին, մի՛ թաքցրեք այն, ինչը պետական գաղտնիք չէ»․ Ն․ Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճշմարտությունն ասեք ազգին... &n...
Ինչ միջոցառումներ են տեղի ունենալու Ստեփանակերտում մայիսի 8-9-ին
Արցախում մայիսի 8-ին ժամը 18։00 նախատեսվում է Ոգեկոչման կարգ /հոգեհանգիստ/ մայրաքաղաքի և շրջանների եկեղեցիներում՝ ի հիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռադիոյի օրը՝ Ավրորայում #Telcell #radioaurora #radioday
Radio Aurora-ում այսօր տոն է: Ամբողջ թիմով վայելեցինք Telcell-ի նվերը ու կշտացանք: [6d03747bc4b3f1f46279dac1fe...