Ինչ միջոցառումներ են տեղի ունենալու Ստեփանակերտում մայիսի 8-9-ին
Արցախում մայիսի 8-ին ժամը 18։00 նախատեսվում է Ոգեկոչման կարգ /հոգեհանգիստ/ մայրաքաղաքի և շրջանների եկեղեցիներում՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների, ապա Խաչերթ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի հուշահամալիր՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ: Այս մասին Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ նշել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:
Նշվել է, որ մայիսի 9-ին ժամը 11։00 Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմատուցվի պատարագ և կկատարվի Հանրապետական մաղթանք։
Իր հերթին Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը տեղեկացրել է, որ նույն օրը մայրաքաղաքում և հանրապետության բոլոր շրջաններում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ, մասնավորապես՝ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակում ժամը 12։00-15։00 նախատեսվում են «Նաղաշ» ծրագիր-բաց դաս, ասմունք, ցուցահանդես և մի շարք այլ միջոցառումներ, իսկ շրջաններում դպրոցականների և երիտասարդների համար կկազմակերպվեն ռազմահայրենասիրական թեմայով ասմունքի, շարադրությունների մրցույթներ ու այլ ծրագրեր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների. հրապարակվել է անուններ
ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հանդես են եկել նոր մամլ...
Մարիա Զախարովան լուսանկարներ է հրապարակել «Մոնումենտից»
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ են խոնարհել Հաղթանակի զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռադիոյի օրը՝ Ավրորայում #Telcell #radioaurora #radioday
Radio Aurora-ում այսօր տոն է: Ամբողջ թիմով վայելեցինք Telcell-ի նվերը ու կշտացանք: [6d03747bc4b3f1f46279dac1fe423cf1.jpg...
Ինչո՞ւ Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում․ ԱԻՊԾ
Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ։ Տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարա...