Միայն 20 մլն դոլար նախկին նախագահներին. շարունակում են մերժել նախկիններին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարիներ շարունակ խոսվել է պետական բյուջեի ոչ արդյունավետ ծախսերի մասին. երբ գալիս էր մարզերում գործ անելու, դպրոցի կամ ճանապարհի հիմնանորոգման հարցը, նախկին իշխանությունները միշտ կրկնում էին, որ փող չկա, որ հազիվ են հասցնում պաշտպանական հարցերը լուծել։ Սակայն երբ հերթը հասնում էր իրենց անձերին, ռեստորաններին, VIP ծառայություններին, հյուրանոցներին ու կոստյումներին, ամեն բան դառնում էր եվրոպական ու ամերիկյան չափանիշներով, վերջին սերնդի:
44-օրյա ողբերգական պատերազմը լակմուսի թուղթ էր նաեւ բյուջետային ծախսերի բացահայտման առումով. 2020թ.-ի դեկտեմբերի վերջին Արցախի ԱԺ նիստից մենք իմացանք, որ հայկական այդ փոքրիկ հանրապետությունն իր բյուջեից ամեն տարի մոտ 20 մլն դոլար գումար է ծախսել, ուշադրություն, նախկին պաշտոնյաների, նախագահների վրա:
Հայաստանի մի շարք մարզերից էլ պակաս բնակչություն ունեցող Արցախում նման վերաբերմունքը, մեղմ ասած, անթույլատրելի էր: Որպեսզի հասկանաք ու պատկերացնեք, թե ինչ գումարի մասին է խոսքը, համեմատենք. այն մոտ 6 անգամ ավելին է, քան հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի տարեկան բյուջեն, 7-8 անգամ ավելին է, քան երրորդ քաղաքի` Վանաձորի բյուջեն, այդ գումարով ամբողջ շրջկենտրոններում մարզասրահներ կամ ՏՏ կենտրոններ կարելի էր բացել եւ այլն:
Ահա թե ինչու հասարակությունն ընդվզեց, դուրս եկավ փողոց։
Մարդիկ հոգնել էին նախկիններից, հոգնել էին խաբված զգալուց ու հիմա էլ, ըստ հարցումների ու դիտարկումների, ընդդիմության հիմնական մասին մարդիկ ընկալում են նախկին, ընկալում են իրենց դպրոցը չկառուցող, սեփական կաշվի մասին մտածող կառավարիչների: Ինչպես ասում են, ամեն ինչ իրականում շատ պարզ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են. Սյունիքի նախկին մարզպետ
Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ադրբեջացիները ամբողջությամբ վերցրել են Սև լիճը: Auroranews-ը տեղեկատվությ...
ՊՆ-ի պաշտոնական արձագանքը՝ Սյունիքում ադրբեջանցիների գործողությունների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականա...
Այս պահին որևէ տեղեկություն ասել չեմ կարող կրակոցների մասին, հակառակորդն ունի կուտակումներ. Գորիսի փոխքաղաքապետ
Այս պահին որևէ տեղեկություն ասել չեմ կարող կրակոցների մասին: Այս մասին AURORANEWS-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապ...
Այսօր ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայա...