Այս պահին որևէ տեղեկություն ասել չեմ կարող կրակոցների մասին, հակառակորդն ունի կուտակումներ. Գորիսի փոխքաղաքապետ
Այս պահին որևէ տեղեկություն ասել չեմ կարող կրակոցների մասին: Այս մասին AURORANEWS-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը` անդրադառնալով տեղեկություններին, թե Գորիսում կրակոներ են հնչել: Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր: Ըստ Հովսեփյանի այս պահին հակառակորդը ունի մեծաթիվ կուտակումներ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Այս պահին բանակցում են։
Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնեալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք Սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,-գրել էր Իրինա Յոլյանը։
Ավելի ուշ փոխքաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Ինչպես և կանխատեսում էինք մեր` Հայերիս թշնամին` թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու, ի դեպ ասեմ Սև լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիևանիկոլական քարտեզներով.
Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը, ի դեպ ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին:
Փոխարեն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ և սուտ հայտարարություններ տարածելուն լավ կլիներ ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացվող խնդիրներին ականջ դնեիք, ամոթի զգացում ունեցեք...»
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են. Սյունիքի նախկին մարզպետ
Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ադրբեջացիները ամբողջությամբ վերցրել են Սև լիճը: Auroranews-ը տեղեկատվության իրա...
ՊՆ-ի պաշտոնական արձագանքը՝ Սյունիքում ադրբեջանցիների գործողությունների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականա...
Այսօր ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայա...
Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է. ՊՆ
Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է...