ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ նախագահը` Սյունիքի մաքսային պահեստների և քաղաքական ճնշումների մասին
Սյունիքի մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել, և դրանք մշտական գտնվել են դիտարկման ներքո: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այդ ամենը չի հետևել Սյունիքի իրադարձություններին, պարզապես լրագրողներն են կապում դրանք նշված իրադարձությունների հետ (երբ վարչապետի այցի ընթացքում նրա տեղաշարժը փորձել էր խոչընդոտել քաղաքացիների մի խումբ):
«Մաքսային պահեստը պետք է համապատասխան լինի օրենքով սահմանված պահանջներին և չափանիշներին: Ստուգումներ իրականացվել են, մենք նշել ենք, որ ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարել, այլ նաև դադարեցվել է ուրիշ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանել մաքսային կարգավորման մասին օրենքին»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչով կարող է ապացուցել, որ սա քաղաքական ճնշում չէ Մեղրիի քաղաքապետի նկատմամբ, ՊԵԿ նախագահը նկատեց, որ հնչեցված հարցադրումներից արդեն պարզ է, որ հակառակ կարծիքը դժվար է համոզել: «Հանրությանն էլ համոզելու կարիք չեմ տեսնում: Ես պատասխանեցի ձեր հարցերին, մեկնաբանեցի մեր գործողությունները: Իսկ տվյալ պահեստի տարածքում բեռնաթափվել են ապրանքները, մաքսազերծվել են, այս պահին այս գործողություններն իրականացվում են Մեղրիի մաքսային կետում, այնտեղ կա նաև այլ մաքսային պահեստ»,- ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ նկատված խախտումների մասին մշտապես հանրությանը տեղեկացրել են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. ես առաջնորդվում եմ Փաշինյանի հայտարարություններով. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել, ասել էին, թե Արցախի համար են հանդիպել, բայց պարզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը հրաժարվում է ճանաչել Արցախում զոհված հերոսի հայրությունը
Տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, հիմա դիմել եմ, որ իմ ազգանունը տան երեխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուն հրահանգել է ուժգնացնել ու ավելացնել Գազայի ուղղությամբ հարվածները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ավելացնել Գազայի հատվածի հրթիռակոծման հաճախականությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հենակետը ընկել է շրջափակման մեջ». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրավիճակի մասին. ArmLur
Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր...