ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. ես առաջնորդվում եմ Փաշինյանի հայտարարություններով. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել, ասել էին, թե Արցախի համար են հանդիպել, բայց պարզվում է, որ հանդիպել են ցուցակ ճշգրտելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ընտրություններում համախմբվելու առաջարկին, Գրիգորյանն ասաց, որ մոտակա ընտրություններում ժողովուրդն է հենց գնահատական տալու իրենց, այնուհետ հավելեց, որ 2018-ին ժողովուրդը նրանց գնահատական տվել է:
«Հետաքրքիր է, որ պատերազմի ընթացքում նման հանդիպման ֆորմատ է եղել ու իրենք ցանկանում էին համատեղ ինչ-որ նախաձեռնություն անել, եթե հիշում եք, այդ ժամանակ ու հետո մեղադրեցին վարչապետին, որ իրենց համագործակցության չստացվելու, այսպես ասած, մեղավորը վարչապետն է։ Կարծում եմ՝ խնդիրը որևէ անձ չի, այլ՝ հենց իրենք են ու իրենց անհաջողությունները»,- նշեց Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը հրաժարվում է ճանաչել Արցախում զոհված հերոսի հայրությունը
Տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, հիմա դիմել եմ, որ իմ ազգանունը տան երեխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուն հրահանգել է ուժգնացնել ու ավելացնել Գազայի ուղղությամբ հարվածները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ավելացնել Գազայի հատվածի հրթիռակոծման հաճախականությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հենակետը ընկել է շրջափակման մեջ». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրավիճակի մասին. ArmLur
Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է թե ինչ է քննարկվել Անվտանգության խորհրդի նիստում
Անվտանգության խորհրդի նիստում քննարկել ենք Սեւ լիճ տեղանքում ստեղծված իրավիճակն ու մեր հետագա քայլերը: Հայաստանի ինքնիշխ...