ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իր ոլորտում հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով զբաղվել. ԱԽ քարտուղարը` Օնիկ Գասպարյանի մասին
Մենք հավելյալ պարզաբանումներ ենք տվել, թե ինչու է հրապարակվել տվյալ հատվածը, քանի որ մնացած հատվածներում Հայաստանին և անվտանգությանը վերաբերող հարցեր կան, որոնք, կարծում ենք, որ հրապարակելը նպատակահարմար չէ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի հրապարակած՝ սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությանը, որի հետ կապված Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե ԱԽ նիստերի արձանագրություններն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը։
Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ԱԽՔ-ն ասաց․ «Մեզ նաև զարմացրել է, որ Օնիկ Գասպարյանը, լինելով Զինված ուժերի նախկին շտաբի պետ, նման պահանջ է ներկայացրել»,-ասաց նա և նշեց, որ հրապարակված ձայնագրությունը հերքում է Օնիկ Գասպարյանի ասածը:
Նրա խոսքով՝ Օնիկ Գասպարյանը նշում էր, որ «շտաբի պետ նշանակվելուց հետո ես Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ զեկույց տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ու առաջարկել եմ դիվանագիտական, քաղաքական քայլեր ձեռնարկել», հունիսի 19-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել: Օնիկ Գասպարյանը տարածաշրջանի վերաբերյալ առաջին զեկույցն ունեցել է օգոստոսի 21-ի ԱԽ նիստում: Իր մոտ 10 էջանոց զեկույցում դիվանագիտություն բառ չկա»,-նշեց ԱԽ քարտուղարը:
Արմեն Գրիգորյանն ասաց, թե Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել ու որևիցե անգամ պարզաբանումներ չի տվել: ԱԽ քարտուղարի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ենք ունեցել ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել: «Եթե ասել է որևէ առաջընթաց, ԱԽ անդամները կարող են հասկանալ, որ դիրք չենք զիջել ու այս կոնտեքստում ու դրանից առաջ, երբ որ օգոստոսին ասվել է, որ թշնամուն ջախջախելու ենք, ապա տրամաբանությունը հուշում է , որ զեկույցը ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է, այդ իսկ պատճառով մենք համոզված ենք, որ ամբողջովին պարզաբանված է այս թեման»,-ասաց նա նշեց, որ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին լրիվ այլ բան է զեկուցել: Ըստ նրա՝ Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. ես առաջնորդվում եմ Փաշինյանի հայտարարություններով. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել, ասել էին, թե Արցախի համար են հանդիպել, բայց պարզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը հրաժարվում է ճանաչել Արցախում զոհված հերոսի հայրությունը
Տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, հիմա դիմել եմ, որ իմ ազգանունը տան երեխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուն հրահանգել է ուժգնացնել ու ավելացնել Գազայի ուղղությամբ հարվածները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ավելացնել Գազայի հատվածի հրթիռակոծման հաճախականությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հենակետը ընկել է շրջափակման մեջ». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրավիճակի մասին. ArmLur
Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր...