Քաղաքականություն

Գորգիսյանը դժգոհեց, որ ԸՕ վերջնական փաթեթը քաղաքական ուժերի հետ չի քննարկվել. Դանիելյանն արձագանքեց

Գորգիսյանը դժգոհեց, որ ԸՕ վերջնական փաթեթը քաղաքական ուժերի հետ չի քննարկվել. Դանիելյանն արձագանքեց

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դժգոհեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթի վերջնական տարբերակը չի քննարկվել քաղաքական ուժերի հետ, հանրային քննարկման չի դրվել: 

 Գորգիսյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում փաթեթի քննարկմանը: 
Նա ընդգծեց, որ երբ սկսել են փաթեթի շուրջ աշխատանքները, կարևորել են, որ նախագիծը լինի ներառական  և հանրային քննարկման ներկայացվի: «Նախագիծն անընդհատ փոփոխվել է, և նույնիսկ մեր վերջին քննարկումից հետո, որը տեղի ունեցավ Ծաղկաձորում, էլի փոփոխություններ են եղել: Վերջին տարբերակը, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացվել էր, արդեն էլի փոփոխված էր այն տարբերակից, որն ունեինք: Փաստորեն այսօր քննարկում ենք մի տարբերակ, որը ոչ մեկի հետ չի քննարկվել, որը վերջնական տեսքով որևէ կերպ հանրային քննարկման չի դրվել: Ընդ որում, այն դրույթները, որոնք պիտի մտնեն ուժի մեջ, և մի մասը մնա հետո, կրկին որևէ կերպ հանրային քննարկման չեն դրվել, և որևէ քաղաքական ուժի, հանրության ներկայացուցիչների հետ չի համաձայնեցվել, թե՞ եղել է դա, բայց եղել է փակ դռների հետևում, ու ոչ մեկ տեղյակ չի եղել»,-ասաց Գորգիսյանը: 
«Իմ քայլը» խմբակցության անդամ, փաթեթի հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանն արձագանքեց. «Փակ դռների հետևում մենք՝ դուք և ես, քննարկել ենք, և դա աշխատանքային կարգ է, դրա մեջ ոչ մի վատ բան չկա»: 
Անդրադառնալով նրան, որ փետրվարից հետո եղած նախագիծը փոխվել է, նա ասաց. «Այո, որովհետև փետրվարին ձեզ ներկայացված նախագիծը եղել է սևագիր, որի հետո կապված մինչև այսօր ես որևէ գրավոր առաջարկ չեմ ստացել: Բանավոր եղել են մտահոգություններ, որոնք ընթացքում փոխվել են, իրար հակասող են եղել»: 

Դանիելյանը նաև նշեց, որ իշխանությունը հանրային քննարկումն ու գործընկերությունը շատ է կարևորել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250