Թուրքիայի արձագանքը՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե այդ քայլը «քաղաքական շարժառիթներից ելնելով պատմությունը վերաշարադրելու անհիմն փորձ է»:
«Մենք մերժում և խստորեն դատապարտում ենք այդ որոշումը»,- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Լատվիան մայիսի 6-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Օրենսդիր մարմնի՝ Սաեյմայի կողմից ընդունված բանաձևում նշվում է, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով: Միաժամանակ ընդգծվել է, որ Լատվիան դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ և հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին:
«Լատվիան հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումներն անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ և կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալ այս պատմական իրադարձություններին, նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության և անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»,- ասվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությո...