ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի մասնակցությամբ հանդիպման ընթացքում զեկուցվել է ԴՆԹ փորձանմուշների գործընթացի մասին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարարությունում մասնակցել է խորհրդակցության, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման ընթացքում Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ իրականացվել է պատերազմի զոհերի 3 հազար 750 անձի ԴՆԹ փորձանմուշ, տրվել է 3 հազար 396 անձի մահվան վկայական: ԴՆԹ փորձանմուշների գործընթացը շարունակվում է, աշխատանքները կազմակերպվում են նաև Ռուսաստանի Դաշնության և Նիդերլանդների գործընկերների հետ համագործակցությամբ:
Զեկուցվել է նաև, որ առողջապահության ոլորտում 2021 թվականին նախատեսվում են 3 մլրդ դրամի կապիտալ ծրագրեր, որոնց արդյունքում հանրապետությունում կկառուցվեն ու կվերակառուցվեն 7 բժշկական կենտրոններ: Նշվել է, որ արդեն իսկ պատրաստ են ևս մի քանի ԲԿ-ների կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերաբաշխումների միջոցով հատկացնել անհրաժեշտ միջոցները՝ ծրագրերն իրականացնելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քերոլայն Քոքսը պատմել է պատերազմի օրերին իր՝ Արցախում լինելու մասին
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ խոսելով հայկական Karabakh Records-ի հետ, հայտնել է, որ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ-ն հայտնում է, որ տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ
Ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ առնչություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիմ Քարդաշյանը, Շերն ու այլ հայտնի հայեր կոչ են անում միանալ Հայաստանի և Արցախի ուսանողների համար կրթական նախագծին
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Շերը, Էրիկ Էսրաիլյանը և շատ այլ հայտնի հայեր կոչ են արել միանալ «Teach For Armen...
Վաղվանից մանկապարտեզներում սահմանափակումները կհանվեն
Առողջապահության նախարարի մայիսի 4-ի N28-Ն հրամանով՝ մանկապարտեզներում ընդունելության, խմբերում երեխաների թվի հետ կապված...