Վաղվանից մանկապարտեզներում սահմանափակումները կհանվեն
Առողջապահության նախարարի մայիսի 4-ի N28-Ն հրամանով՝ մանկապարտեզներում ընդունելության, խմբերում երեխաների թվի հետ կապված սահմանափակումները հանվում են: Հրամանն ուժի մեջ կմտնի վաղվանից:
Նոր հրամանով՝ սահմանված չէ երեխաների թվաքանակի եւ սոցիալական հեռավորության հստակ շեմ: Նշվում է միայն, որ երեխաների խնամքի եւ կրթության գործընթացը կազմակերպվում է՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորություն։ Ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, համաձայն որի՝ անհրաժեշտ էր ձեռնպահ մնալ լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց։
Արդյունքում ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատած եւ նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից զրկված երեխաները նորից կկարողանան հաճախել մանկապարտեզ:
Նշենք, որ հակահամաճարակային սահմանափակումների պատճառով նախադպրոցական կրթությունը ընդհատվել է, և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը:
Հիշեցնենք, որ մինչեւ այժմ գործող կարգով, որը հաստատվել էր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, մանկապարտեզներում երեխաների կրթության գործընթացը կազմակերպվում է առավելագույնը 20 երեխայի համար՝ պահպանելով սահմանված 1 մետր հեռավորությունը: Ավելի վաղ գործընթացը կազմակերպվում էր առավելագույնը 18 երեխայի համար՝ պահպանելով 1,5 մետր հեռավորություն, որից հետո որոշակի մեղմացումներ էին եղել: Այնուամենայնիվ, շատ ծնողներ դժգոհում էին երեխաներին մանկապարտեզ տանելու հնարավորություն չունենալուց եւ բողոքի ակցիաներ էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ շատ դեպքերում նշելով, որ սահմանված հեռավորությունը ձեւական է:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ իրավիճակ է տիրում Իսրայելի հայ համայնքում․ պատրիարքարանի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել Sputnik-ին
Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է...
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարի պաշտոնակատարը՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է
Համացանցում տարածել է տեղեկություն, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկ...
Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին․ պաշտոնական հայտարարություն
Հայսատանի հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ վարչապետի պաշտոնակատ...
Եթե չլսեն մեզ, 500 ավտոբուսով կփակենք քաղաքը․ բողոքի ակցիա Սարյան փողոցում
Մենք մատաղի գառներ չենք։ Այս մեքենաները, որ տեսնում եք, դրանք մի մասն էլ չեն, մենք 500-ից ավելի ավտոմեքենաներ, ավտոբուսն...