Ոստիկանությունը քննարկում է չիպերով պետհամարանիշերի տրամադրման հնարավորությունը
ՀՀ ոստիկանությունը քննարկումներ է իրականացնում ավտոմեքենաների պետհամարանիշների գողության դեպքերը վերացնելու նպատակով: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:
«Ոստիկանությունն այլ մարմինների հետ համատեղ ակտիվ աշխատում է այս ուղղությամբ: Մի քանի ուղղությամբ լուծումներ են առաջարկվում: Մի տարբերակը չիպերով պետհամարանիշների տրամադրումն է, որով հնարավոր կլինի դրանց գտնվելու վայրը ֆիքսել, դրան զուգահեռ նաև կխստացվի տվյալ հանցագործության համար նախատեսված պատասխանատվությունը»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ քննարկվում է նաև պետհամարանիշերի վերականգնման հնարավորություն ստեղծելու հարցը:
«Ոստիկանությունը, կարծում եմ, հարցի լուծման համար հրատապ ռեժիմով հանդես կգա նախաձեռնությամբ»,- նշեց Տիգրան Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...
Թուրքիայի արձագանքը՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:Թուրքիայի արտա...